Խորհրդարանում այսօր քննարկվում է քրեական հեղինակություններին պատժելու մեխանիզմների նախագիծը։
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն իր ելույթում դիմեց դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ասելով՝ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ.երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:
Հենց այս ելույթին արձագանքեց
Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակությւոններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ. Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:
Արման Բաբաջանյանն էլ իր ելույթի սկզբում անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի ելույթին և ասաց՝ հուսով է, որ ԲՀԿ-ական պատգամավորը ներողություն կխնդրի:
Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը գնաց դեպի Արման Բաբաջանյանը,ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:
«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:
Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց.
« Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»։