Գոհար Ավետիսյանը ցույց է տվել 14.000 դոլար արժողությամբ իր նվերն ամուսնուն

Գոհար Ավետիսյանը երեկ՝ հունիսի 21-ին, նշում էր ամուսնու՝ Սերգեյի ծննդյան օրը: Նախքան բուն խնջույքը Գոհարը սթորիներ էր տեղադրել և անդրադարձել էր իր և Սերգեյի բաժանմանը՝ նշելով, որ իրենք այն զույգն են, ով երկու օրը մեկ բաժանվում է, ավելին՝ ինքը չի հասկանում այն զույգերին, ովքեր կարող են ապրել առանց սկանդալների:

Հավանաբար, Գոհարն այս ձևով փորձում է ապացուցել, որ իր և Սերգեյի ամուսնալուծության լուրերն իր համար ոչ թե PR -ի միջոց էին, այլ իրականություն: Թեպետ Գոհարը մոռանում է, որ սկեսուրի՝ իր սթորիներում պատահաբար հայտնվելուց հետո արագ հեռացրել էր դրանք:

Ի վերջո, Գոհարը դադարել էր խոսել իր և Սերգեյի ամուսնալուծության մասին միայն այն ժամանակ, երբ համացանցում հայտնվել էին իր և Սերգեյի լուսանկարները, որոնք արվել էին հետևորդների կողմից, երբ միասին Սոչիում են:

Ինչևէ, Գոհարը ամուսնու համար ընտանեկան խնջույք էր կազմակերպել, որի ժամանակ նրան «Humblot» ֆիրմայի թանկարժեք ժամացույց էր նվիրել՝ նշելով, որ այս ժամացույցի մասին Սերգեյը վաղուց էր երազում: Հավելենք, որ Սերգեյի երազանքի ժամացույցի արժեքը 14. 000 դոլար է:

Նշենք նաև, որ նախքան խնջույքը և դրան զուգահեռ Գոհարը նաև պատասխանել էր հետևորդների հարցերին, որոնցից մեկը հետաքրքրվում էր, թե ինչ չափսի կրծկալ է նա կրում վիրահատությունից հետո, Գոհարն էլ սիրով պատասխանել էր, որ դրանք 5-6 չափսի էին, իսկ այսօր նա պարզապես չի կրում կրծկալ, բայց չափսը դարձել է 4-րդ:

Понравилась статья? Поделиться с друзьями: