Գոհար Ավետիսյանը չի կարողանում զսպել իր զգացմունքները․ լուսանկար, տեսանյութ

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը գրեթե ամեն օր որդու՝ Գասպարի լուսանկարները և տեսանյութերն է հրապարակում: Այս անգամ նա լուսանկար է հրապարակել, որին կից գրել է հետևյալը. «Որքան շատ եմ սիրում այս տղամարդուն»: Հիշեցնենք, որ Գոհարի նախկին

ամուսինը՝ Սերգեյը, ամուսնալուծությունից հետո բավական ակտիվ է համացանցում: Վերջերս նա ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում խոսել էր այն մասին, որ Գոհարին սխալ մարդիկ են շրջապատում: Սերգեյը նախկին կնոջ

«ընկերների» վերաբերյալ նշել էր, որ վերջիններս դիմահարդարի կողքին են միայն գումարի համար, ավելին՝ առաջինը հենց նրանք թիկունքից դանակ կմտցնեն: Ըստ Սերգեյի՝ ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Հավելենք, որ հարց ու պատասխանի շրջանակներում

Սերգեյին նաեւ հարց էր հնչել՝ արդյո՞ք կցանկանար միանալ Գոհարի հետ: Սերգեյն անկեղծորեն նշել է, որ կցանկանար, սակայն միայն մի դեպքում, եթե Գոհարի կյանքում չլինեին այն մարդիկ, ովքեր նրա կողքին են: Ըստ Սերգեյի՝ մինչև նրանք Գոհարից

ամեն բան չկորզեն, չեն հեռանա և չեն թողնի, որ նա հանգիստ ապրի: Սերգեյի խոսքով՝ նրանք Գոհարին կդժբախտացնեն, սակայն դիմահարդարը դա դեռ չի գիտակցում: Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը:

Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ: Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ: Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ

այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության: Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում: Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են:

Понравилась статья? Поделиться с друзьями: