Հանրահայտ արտիստուհի ու երգչուհի Լիլուն անկաշկանդ կարողանում է ցույց տալ իր ընտանիքում կատարվող տարբեր իրադարձություններ, նույնիսկ երթե դրանք ոչ թե զվարճալի են, այլ կոնֆլիկտային։
Լիլուն կարողանում է նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակը զվաևճալի դարձնել ու հենց այդպես էլ ներկայացնել։ Նա տեղանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես են վիճում իր զավակները՝ եղբայրն ու քույրը։
Լիլուի տղան դժգոհում է իր փոքրիկ քույրիկից՝ ասելով, որ նա իր սարքածները քանդում է, ուստի ինքը որոշել է գնալ տնից, լքել ընտանիքը՝ ապրելով փողոցում։
Ռոբը նույնիսկ հավաքել է իր համար անհրաժեշտ իրեր, որպեսզի կարողանա ապրել փողոցում։ Լիլուն որդուն փորձում է հետ պահել, սակայն նա հաստատակամ է, իսկ իր հետ վերցրել է իր խաղալիքները։
Հատկանշական է, որ Լիլուի փոքր դուստրը բավակաին էմոցիոնալ է արձագանքում տեղի ունեցածին։ Նա նախ համբուրում է մայրիկին, երբ մտածում է, որ նա լաց է լինում, ապա լալիս է հեռացող եղբոր հետևից։ Տեսանյութը՝ կից։