Գնել Աբելի Պետրոսյան… (13.01.2002թ) ծնվել է Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։ 2008թվականին հաճախել է Ձիթհանքովի միջնակարգ դպրոցը։ Սովորել է բարձր առաջադիմությամբ։ Դասերին զուգահեռ հաճախել է կարատեի։ Շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, մասնակցել է մի քանի մրցաշարերի ու տարել թիմային հաղթանակ։ Երկու տարի հաճախել է Թումո ստեղծարար կենտրոն։
Հետաքրքրված էր ծրագրավորմամբ, ծառայությունից հետո որոշել էր շարունակել կրթությունը հենց այդ ուղղությամբ։ Դպրոցը ավարտել է 2020թ.-ին ու հուլիսի 13-ին զորակոչվել է բանակ։ Զի նակից ընկերների բնութագրմամբ Գնելը շատ ընկերասեր, բարի, կոկիկ, պարտաճանաչ, կամեցող զինվոր էր։ Գնելը սիրված էր ամբողջ գյուղի կողմից ,օգնության էր հասնում բոլորին՝ մեծից փոքր։ Անսահման լավատես էր,
կյանքով լեցուն՝ շտապելով ապրել կյանքի ամեն մի վայրկյանը։ Կարճ կրեց զինվորական համազգեստը, բայց պատվով։ Մասնակցել է Արցախյան 2-րդ պա տերազմին, բազմաթիվ կորուստներ պատճառել թշն ամուն։ Մինչև վերջ մնալով ընկերների կողքին, հերոսաբար զո հվել է հոկտեմբերի 22-ին բռնելով հավերժի ճամփան։ Գնելը լույս է, որ հավիտյան կապրի բոլորիս սրտերում։ Հավերժ փառք քեզ Հերոս