Գնալով դժվարանում եմ ելք ու հույս տեսնել, բայց թևաթափ չեմ լինում․ Ավետ Բարսեղյան

«Ես եկել եմ ստորագրելու․ երբ յուրաքանչյուրի սրտի մեջ էդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր, հրատապ, այդ ժամանակ էլ մեծ քայլ կլինի դեպի լուծում»,- հարցազրույցում ասաց մշակույթի վաստակավոր գործիչ

Ավետ Բարսեղյանը, որը մասնակցում էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպված՝ Բերձորի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետը հանելու պահանջով ստորագրահավաքին։ Հարցին՝ գործող իշխանությունների պարագայում

հնարավոր կլինի՞ Արցախի համար ճիշտ հանգուցալուծում, պատասխանեց․ «Չէ, չի լինի։ Գնալով դժվարանում եմ ելք ու հույս տեսնել, բայց թևաթափ չեմ լինում։ Էդ հույսը՝ մի քիչ ավելի կաղ, մի քիչ ավելի հաշմանդամ, բայց կա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerevan.today

Понравилась статья? Поделиться с друзьями: