Նաիրա Բալայանն իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Պատ երազմի օրերին ես Աստծուն խոստացել էի ավարտից հետո Արտակիս հետ Շուշիի Ղազանչեցոց գնալ: Բայց ոչ Արտակս եկավ, ոչ էլ Շուշին մնաց… Սակայն ես հիմա գիտեմ, որ գնալու եմ էնտեղ, հարկավոր չէ, որ պաթոսախեղդ բառեր, շնորհավորանքներ շռայլեմ, քանզի պարզապես գիտեմ, որ գնալու եմ Արտակիս
հոգևոր ներկայությամբ ու սիրելիներիս ուղեկցությամբ: Եվ ես գիտեմ, որ հասնելու ճանապարհը դժվար է լինելու և ցա վոտ, քանի որ ժողովուրդը պետք է ազգի դիմագիծ ստանա, վերանա անգրագիտությունից ոպ սնոտիապա շտությունից: Երբ մար մինը առաջնային է, քան հոգին, և երբ նյութը ավելին է, քան հոգևորը, երբ վա խն ու ընկճ վածությունը առավել են, քան ոգու
ազատ ճախ րանքը և վեհությունը, ունենում ենք շիր մաքարը պաշտ ող, սև հագուստը ս գի համար կարևոր համարող, եկեղեցին մենակ մոմ վա ռելու վայր ու շի րիմը պերճաշուք դամբարան դարձնող երևույթներ… Ես գիտեմ, որ ինձ կարդում են ինձ բախտակից մարդիկ… Եվ ուզում եմ գոնե մի փոքր մխիթարություն տալ նրանց… Մարդիկ, հարազատներ, մի՛ փնտրեք ձեր տղային շի րիմների մեջ, մի՛ փորձեք նրանց շի րիմները հարստացնել և
հարստացնել անթառամ ու թառամող ծաղիկներով, արձաններով և ուրիշ արդուզարդով: Ձեր տղաներին գտեք ձեր կողքին, ձեր սրտի մեջ, ձեր ամեն մի վարմունքի մեջ, փորձեք նյութեղենի տեղը հոգեղենը փնտրել, մխիթարվել նրանց կենդանի, ոչ ֆիզիկական, այլ հոգևոր ներկայությամբ: Այո՛, ցա վն այս սոս կալի է, դա ժան ու ապրելու յուրաքանչյուր նյարդը կոտ րող, այո՛, մեր զավակներին պարտական են բոլորը, սակայն բոլորին պարտադրել մեր տղաների
շի րիմները սխալ է: Գիտեմ, որ շատ անձանց կողմից չեն ընդունվի խոսքերս, բայց ես առ այսօր որդուս շի րմաքարը չեմ համբուրել, սառը հողին չեմ փարվել ու չեմ պաշտել շի րիմը, որովհետև իմ որդին սառը շի րմաքար և սառը հող չէ, իմ տղան առավել քան ներկա է, վեհ, հոգեղեն ներկայությամբ, որ մար մնից անջատվել է և վեր է նյութեղեն առարկաներից: Ես տղայիցս մեծ-մեծ ներողություն եմ խնդրել նրան ճանապարհելու օրը եկեղեցում ու էլ չեմ խնդրում,
քանզի Արտակս ասաց՝ չկա դրա կարիքը… Փառք Աստծո, իմ կողքին ճիշտ պահերին հայտնվեցին ճիշտ հոգևորականներ, և նաև իրենց շնորհիվ ես հասկացա, որ որդուցս ներում հայցելը տղայիս պատիվ չի բերում, որովհետև նա ինքը, ինչպես ինձ հուշեց Ռուբեն սարկավագը, կատարել էր ի՛ր ընտրությունը, իր տղամարդկայի՛ն ընտրությունը: Ո՞վ եմ ես, որ վիճարկեմ իմ տղամարդ- տղայի՝
հայրենիքին օգնելու, ընկերներին թիկունք լինելու, մեզ պաշտ պան կանգնելու հաստատակամությունը և ես՝ նրա սովորական մայրը, ներո ղություն խնդրեմ իմ չարած բանի և նրա սրբագործ սխ րանքների համար: Ես խորապես հարգում եմ իմ յուրահատուկ տղայի որոշումը և խոնարհվում նրա հայրենանվեր սխ րանքի առջև, ու փորձում եմ նորից մնալ նրա նույն մայրը, որին ինքը գիտի, որով թաքուն հպարտացել է…. Փորձե՛ք հաղթահարել
ող բը, սիրելի՛ մարդիկ, և փորձեք շիր իմապա շտությանը վերջ տալ, ու ձեր ս գի միջից, որը հավերժական է լինելու, կհառնի ձեր որդու հոգին, կլուսավորի ձեր ճանապարհը, և նրանց շնորհիվ վերջապես ազգս կհառնի խավարի թանձրույթից: Ես հավատում եմ Աստծո և իմ տղայի երկնային զո րությանը: Իմ Արտակը ասել է՝ ես նորից եմ գնալու Շուշի… Նկարների մեջ՝ Գանձասարի և Շուշիի բարձունքներում…