Գե րիներին բակում տաշի-տուշիով ընդունելու կադրերը աչքովս ընկան… 7 օրից զորացրվում է իմ Տղան, Բայց մենք տաշի-տուշի, դհոլ-զուռնա չենք անելու, քանի որ…

Լուսինե Հարոյան-Դալլաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Մի քանի վայրկյանով նայեցի երեկվա գե րիներին բակում տաշի-տուշիով ու հարսանեկան դհոլ-զուռնով ընդունելու տեսանյութերը… ԵսՉեմ հասկանում… երկու օր առաջ զոր ացվեց իմ Տղայի մար տական ընկերը, ով անցել է Ջաբրայիլից մինչ Շուշի այդ դժո խային պատ երազմը, և ով անվարան

կանգնել է թշ նամու առաջ, ով ընդամենը քսան տարեկան է, ով ստացել է լուրջ վի րավորում և ում ձեռքերը դո ղում են… Նրա համար չեն արել տաշի-տուշի, չէին էլ անի, և այդ տղան ինքը թույլ չէր տա, ու ոչ ոքի մտքով այդպիսի բան չէր անցնի… Էդ հերոս Տղերքը զո րացրվում են սուսուփուս, իրենց քսան տարեկանի արդեն իսկ ահավոր իմաստնացած

համեստությամբ… Իրենց չեն դիմավորում դհոլ-զուռնով… և բոլորովին Հարկավոր էլ չի… Յոթ օրից էլ զո րացրվում է իմ Տղան, ով անցել է նույն դժո խային ճանապարհը, ով քառասունչորս օր անհնդմեջ միաձուլված է եղել իր հրան ոթին, ով վեց հոգանոց խմբով կռ իվ է տվել երկու հարյուր հոգանոց թշ նամու դեմ, ով ստացել է կան տուզիա և լիքը-լիքը կարոտ իր սրտի մեջ` իր կորցրած ընկերների նկատմամբ,

ում համար բոլոր իր պես քսան տարեկանները ընկեր են. կապ չունի ճանաչել է նրանց, թե ոչ… Ես տաշի-տուշի չեմ անելու, ու ոչ էլ անգամ մարդ եմ կանչելու, ես տանն եմ սպասելու նրան, և երբ կբացի դուռս, ամուր-շատ ամուր կգրկեմ, կքաշեմ որդուս բույրը և երկար գրկիցս բաց չեմ թողնի… Գիտեմ, որ մեր

ուրախությունը տխուր կլինի. երբ ինքը իմ գրկում կլինի, հաստատ կհիշի Սուրոյին և մյուս տղաներին… ես կհիշեմ մամաներին, ովքեր էլ երբեք իրենց անուշ Տղաների բույրը չեն զգա… Աշխարհի մեջ ոչ մեկ այդպես չի սպասում հիմա իրենց Տղերքին, ինչքան իմ նման մամաները, որ փրկված հերոս Զինվոր ունեն և աշխարհի մեջ ոչ ոք հիմա այդքան անհագուրդ չի սիրում իրենց Տղերքին,

որքան իմ նման մամաները… Սակայն մենք տաշի-տուշի ու դհոլ-զուռնա չենք անելու, իսկական կարոտը և սերը լրիվ այլ է ու այն չի չափվում ականջ ծակող ղժ ղժոցով… եւ էն տղաները, որ էլ հետ չեն գալու, միայն իրենց մամաների կո րուստը և կարոտը չեն, իրենք մեր բոլորի, բոլորի կո րուստը և կարոտն են … այսքանը…

Понравилась статья? Поделиться с друзьями: