Ընտանեկան հանգիստ, ջերմություն, ոճափոխություններ եւ հմայիչ կերպարներ՝ էլ ի՞նչ Instagram առանց այս թեմաների էլ էլ ի՞նչ շաբաթ առանց ինստագրամյան ամփոփման հայտնիների հետեւյալ հրապարակումները:
Սկսենք ամենաջերմ կադրերից:
Հրապարակումներում ընտանեկան ջերմություն են տարածել Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Սոֆի Դեւոյանը՝ թոռնուհու հետ:
Առաջին զույգը որդու՝ Լեոյի հետ հանգիստն է վայելել ձյունաշատ Ծաղկաձորում: Մարտինն ու Հռիփսիմեն չեն մոռացել անմահացնել պահը, որը լուսանկարի տեսքով հայտնվել է Հռիփսիմե Հակոբյանի ինստագրամյան էջում:
Գրիգոր Դանիելյանը կնոջ հետ հանգիստն անցկացրել է Շրի Լանկայում: Դերասանը ջերմ լուսանկար է հրապարակել Հռիփսիմեի հետ՝ խորհուրդ տալով հետեւորդներին պահպանել ընտանիքը, որն ամենամեծ ձեռքբերումն կյանքում:
Հունվարի 24-ին ծննդյան տարեդարձն է նշել դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, ինչի առիթով կինը՝ Սոֆյա Պողոսյանը, Instagram-ում ռոմանտիկ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով սիրելի
Ջերմ հրապարակումների շարքում իր տեղն է գտել նաեւ Սոֆի Դեւոյան կրտսերի լուսանկարը տատիկի՝ հայտնի պարուհի Սոֆի Դեւոյանի հետ: Թոռնուհին նկատել է, որ տատիկի հետ իրենք շատ տարբեր են եւ միւնույն ժամանակ՝ նման:
Իրենց ժամանցով Instagram-ում կիսվել են նաեւ Սիրուշոն, Զարուհի Բաբայանն ու Սոնա Ռուբենյանը: Վերջինն այս շաբաթ այցելել է Գառնի:
Սոֆի Դեւոյանն էլ հանգիստն անցկացրել է Ծաղկաձորում՝ դահուկասպորտով զբաղվելով: Երգչուհին խոստովանել է, որ ինքն իր վրա զարմացած է համարձակ քայլի համար, նաեւ վստահություն է հայտնել, որ երազանքներին հասնելու համար մարդուն միայն մեծ ցանկություն է պետք:
Երգչուհի Սիրուշոն էլ կրկին հիացրել է ոճային կերպրով: Լուսանկարն արվել է Նիդերլանդներում: Երգչուհին տեղեկացրել է, որ լուսանկարվել է «Արմատ» հաղորդաշարի նկարահանումների ընթացքում:
Հմայիչ կերպարով փայլել է նաեւ Իվետա Մուկուչյանը, որն այս շաբաթ լուսանկար է հրապարակել Մեքսիկայից: Կադրում երգչուհին լողազգեստով է: Նա տեղեկացրել է, որ հանգստից վերադարձել է լիցքավորված եւ անցել գործի՝ ձայնագրման ստուդիայում:
Այս շաբաթ ոճափոխությամբ է աչքի ընկել Լուիզա Ներսիսյանը: Նա շիկակհեր մազերը փոխարինել է շիկավարդագույն երանգով:
Ինստագրամյան անկեղծությամբ է հանդես եկել Լիլիթ Հովհաննիսյանը: Երգչուհին վերհիշել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել երեւանյան մենահամերգին ընդառաջ:
«Համերգից մոտ 2 ամիս առաջ, երբ արդեն պիտի սկսվեին ավելի ինտենսիվ փորձերս նվագախմբիս հետ, սկսեցի ջերմել. տաքությունս ստաբիլ 37-37,5 էր, ու գրեթե կորցրի ձայնս (հետո իմացա, որ նման ջերմության դեպքում ձայնալարերը ծանրաբեռնել չէր կարելի): Դե իհարկե, այցելեցի այդ ոլորտի լավագույն բժիշկներին: Պարզվեց՝ ձայնալարերիցս մեկի վրա արյան զեղում էր առաջացել, ինչի դեպքում խիստ հակացուցված է երգելը, իսկ որոշ բժիշկներ անգամ արգելեցին ինձ խոսել:
Ինչքան մոտենում էին համերգի օրերը, այդքան ժամերն ավելի արագ էին անցնում քան սովորաբար, եւ ջերմությունս չէր իջնում: Հետազոտվեցի ամբողջությամբ, որպեսզի հասկանանք ջերմությանս պատճառը (ավելի ուշ պիտի պարզվեր, որ ամենը գերլարվածության արդյունք էր):
Անկեղծ ասած՝ ճառագայթները եւ նման պրոցեդուրաները ոչ մի օգուտ չտվեցին, եւ համերգից մի քանի օր առաջ բժիշկներն ինձ ասացին, որ համերգը պիտի հետաձգվի կամ չեղարկվի, որ այլ տարբերակ չկա, քանի որ ձայնալարի նման տրավմայով 2 ժամ (իսկ իմ ծրագիրը տեւում է 2 ժամ 40 րոպե) երգելու դեպքում հնարավոր է, որ անդարձ կորցնեմ ձայնս:
Պիտի որոշում կայացնեի՝ կա՛մ լսել բժիշկներին, կա՛մ սրտիս ձայնին, որն ինձ հուշում էր, որ հենց տեսնեմ երկրպագուներիս, մի հրաշքով կարողանալու եմ երգել: Ինչպես տեսնում եք, այդպես էլ եղավ: Հ.Գ. Այդ օրն ինձ պատեց ձեր սերը, որը բուժիչ հատկություն ունի: Ես հավատում եմ օդի միջոցով սիրով վարակվելու թեզին…»,-գրել է նա՝ եւս մեկ անգամ փաստելով, թե դրական մտածողությունն ու լիցքերը որքան կարեւոր են ուժերը վերականգնելու հարցում: