«Գեղեցիկ ընտանիք». Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի նոր լուսանկարն իրենց որդու հետ

Երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արփին պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ իրենց որդու հետ։ Զույգը փոքրիկին տվել է Ռոբերտ անունը։ «Ընտանիք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Արփին։ «Ամենագեղեցիկ ընտանիքը», «միշտ միասին լինեք ու միասին»,- հաճոյախոսություններ են ուղղել հետեւորդները։

Օրերս հրապարակված կադրերում Արփին սեւ հագուստ էր կրում։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։

Понравилась статья? Поделиться с друзьями: