ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզի 7 համայնքներում ադրբեջանական կողմը առաջ է եկել:
Ըստ մեր տեղեկությունների` այդ համայնքների բնակիչները օրերս են նկատել, որ իրենց բնակավայրերի հարակից սարերում մեծ թվով ադրբեջանցիներ են: Մենք տեղեկացանք, որ այդ համայնքներն են`
1. Կութ, 2. Նորաբակ, 3. Վերին Շորժա, 4. Ներքին Շորժա, 5. Ակունք, 6. Այրք` Թարսի բլուր, 7. Ջաղացաձոր:
Նշենք, որ համայնքապետերի հետ դեռևս մեզ չի հաջողվում զրուցել, քանի որ վերջիններս մեր հեռախոսազանգերին չեն արձագանքում: Մենք փորձում ենք պարզել, թե այս պահին ինչ վիճակ է համայնքներում: