Երաժիշտ, դերասան եւ հաղորդավար Գարիկ Պապոյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի Stories բաժնում հրապարակումներ է արել Ֆուտբոլի աշխարհի գավաթի եզրափակիչ խաղից:
Հաղորդավարը հրապարակել է տեսանյութեր խաղադաշտից`երկրպագուներին հարցնելով, թե որ հավաքականին են երկրպագում, իսկ խաղի ավարտից հետո ցույց է տվել հրավառությունը:
Խաղին, որն անցկացվել է Կատարի մայրաքաղաք Դոհայի Լուսայիլ մարզադաշտում, երաժիշտը ներկա է եղել ընկերոջ՝ պրոդյուսեր եւ սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանը հետ: