Ձյուն, պինդ մթնոլորտային տեղում փաթիլների տեսքով։ Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր (միջին տրամագիծը՝ 0,3-1,9 մմ) և ձողաձև՝ (0,5-0,8 մմ)։ Անհողմ եղանակին մոտ 0 C-ի դեպքում ձնափաթիլները (զանգվածը՝ 0,0001-0,5գ), միանալով, խոշորանում
են, ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ և առաջացնում ձնածածկույթ, որը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում։ Ձյունը Հայաստանի լեռնային շրջաններում տեղում է հոկտեմբեր-մայիսին, Արարատյան դաշտում՝ նոյեմբերի 2-րդ կեսից մարտին,
Արագածի և Մասիսների վրա (3230 մետրից բարձր)՝ գրեթե ամբողջ տարին (ամռանը՝ խառը տեղումների ձևով)։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Երեկ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել ու կից գրել.
«Հանրապետության լեռնային առանձին բնակավայրերում տեղում է առաջին ձյունը:
Ճամբարակ 05․10․2021»: «Ամեն աշխատաքային օր՝ Լուրերից անմիջապես հետո Գագիկ Սուրենյանի «Եղանակի տեսությամբ» կտեղականանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ վերևում՝ հեռուստաաշտարակի բարձրության վրա»:
Այսօր ևս հանրապետության տարածքում ձյուն է տեղում: Այս անգամ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Տեսանյութ՝