«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը Ամստերդամում հարցազրույց է տվել ESCBubble-ին։ Երգչուհին պատմել է Future Lover երգի պատմության մասին։
Հարցին արդյոք երգը գրել է սեփակա՞ն ապրումներից ելնելով, Բրյունետը պատասխանել է,-«Այո, ես պայքարել եմ տագնապի ու հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Գիտեմ, որ շատերն են պայքարում դրա դեմ,
եւ կարծում եմ՝ մենք պետք է սիրենք ինքներս մեզ, որպեսզի դուրս գանք այդ իրավիճակից։ Պետք է նաեւ խոսենք այդ մասին, որպեսզի օգնենք մեկս մյուսին»։ Բրյունետը նաեւ խոսել է իր եւ Վրաստանը
ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովիի մտերմության մասին,-«Մենք, նույնիսկ, միասին պար ենք բեմադրել։ Նա շատ լավ ու հիասքանչ մարդ է»,-ասել է Հայաստանի ներկայացուցչը։ Բրյունետը Future Lover երգը կատարելու
է մայիսի 11-ին՝ «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ երկրորդ համարի ներքո։ Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, եզրափակիչը՝ 13-ին։ Մրցույթը հյուրընկալվելու է Լիվերպուլում։
Լուսանկարը՝ Քոլոյան Ռոբերտի
style.news.am