Օրերս համացանցում բուռն քննարկվում էր ԱՄՆ-ի 25-ամյա քաղաքացի Արմինե Մ-ի բռնաբարության ահազանգը: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել էր, որ մայիսի 27-ին, ժամը 04։00-ի
սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Համացանցում շատերը կարծիք էին հայտնել, որ կատարվածի մեջ մեղավոր է կինը, քանի որ պետք չէր այդ ժամին դրսում լինել: Դերասանուհի Վիկտորյա Սահակյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է տվյալ թեմային:
Հավելենք, որ Վիկտորյան ներկայումս Հայաստանի ամենահամարձակ դերասանուհիներից մեկն է: Նա հաճախ է համարձակ եւ սկանդալային կերպարներով հանդես գալիս: