Չեք հավատու՞մ, որ բութ մատը ձեր մասին շատ բան կարող է պատմել․․․ Այն տալիս է 100% ճշգրիտ պատասխան։
A․ Բութ մատի վերևի մասը ավելի մեծ է, քան ներքևինը
Եթե ձեր բութ մատը դասվում է այս խմբին, հավանաբար, դուք ամբիցիոզ մարդ եք։ Ձեզ դուր չի գալիս անմիջականությունը, և դուք մշտապես ձգտում եք ամեն ինչում լինել լավագույնը։
Դուք միշտփորձում եք հասնել նպատակներին։
Երբեմն տարվում եք որոշ մտադրություններով։ Չնայած նրան, որ դուք միշտ առաջ գնալու ցանկություն ունեք, միևնույնն է, երբեք գլուխ չեք գովում․ երախտապարտ ու համեստ մարդ եք։
Կամքի ուժի և համեստության համադրությունը ձեզ հզոր մարդ է դարձնում։
B․ Ներքևի մասն ավելի մեծ է, քան վերևինը
Եթե ձեր բութ մատը համապաստախնում է այս տարբերակին, նշանակում է՝ դուք հասարակ մարդ եք։ Հանգիստ եք, ինքնավստահ, հոգատար։
Դուք չեք խոստանա, եթե վստահ չլինեք, որ կկարողանաք կատարել խոստումը։
Դուք կարողանում եք ուրախանալ ամենապարզ երևույթներից, որոնց մեջ ոչ մեկ առանձնահատուկ ոչ մի բան չի տեսնում։ Դուք շատ արդար եք և երբեք չեք մոռանա արտահայտել ձեր երախտագիտությունը նրան, ով մի անգամ ձեզ օգնել է։ Նաև դուք հարուստ մարդ եք, բայց խոսքը ոչ թե գումարի, այլ սիրո ու ընկերության մասին է։
C․ Երկու կեսերն էլ նույն չափի են
Հավանաբար, դուք այն մարդն եք, ով ամեն ինչում փորձում է հավասարակշռություն գտնել։ Փորձում եք կյանքում ներդաշնակություն գտնել ու միացնել մարդկանց, որ մտերիմները միշտ իրար կողքի լինեն։
Դուք չեք խնայում ձեր ջանքերը՝ ամեն հարցում բալանսի հասնելու համար։
Դուք առաջնորդվում եք ին և յանին նման ուսմունքով։ Վատի մեջ միշտ փորձում եք տեսնել լավը։ Եթե ունեք ձեր առջև դրված նպատակ, չնայած խնդիրներին՝ որոնց հետ կարող եք բախվել, առաջ շարժվելու միջոց եք գտնում։
Բարեբախտաբար, կարողանում եք վերապրել և տարաձայնությունները, և հանգստությունը՝ մնալով նույն հավասարակշռված մարդը։
D․ Թեքված բութ մատ
Եթե ձեր բութ մատը հետ է ծալվում, ուրեմն դուք կարողանում եք ադապտացվել տարբեր իրավիճակներին։ Ձեր բնույթով մարտիկ եք, արագ եք վերակառուցվում՝ հասկանալով, որ եթե մի բան փոխվել է, ուրեմն պետք է հարմարվել հանգամանքների հետ։
Սա վերաբերվում է նաև ձեր մտածելակերպին։ Ստանալով նոր ինֆորմացիա՝ դուք հեշտությամբ կարողանում եք փոխել ձեր կարծիքը՝ հիմնվելով նոր փաստերի վրա։ Անհրաժեշտության դեպքում փոխում եք ձեր վերաբերմունքն ու վարքը՝ դրված նպատակին հասնելու համար։
Սա հազվադեպ հանդիպող ունակություն է, որը ձեզ ավելի շատ շանս է տալիս՝ բարդ պայմաններում գոյատևելու համար։
E․ Ուղիղ բութ մատ
Եթե անշարժ կոշտ մատներ ունեք, ուրեմն սովոր եք միշտ լինել առաջինը, բավականին համառ եք։ Նա, ով միշտ հավատարիմ է իր խոսքին ու չի խախտում խոստումները։
Դուք ուղիղ մարդ եք և չեք ցանկանում փոխվել՝ նույնիսկ հանուն նպատակն իրականացնելու։ Եթե արդեն ունեք տեսակետ որևէ հարցի շուրջ, ձեզ համար բարդ է կարծիքը փոխելը։
Բացի այդ, դուք այն մարդն եք, ում կարելի է վստահել․ դուք կլսեք, կարտահայտվեք։ Ձեր հավատարմությունը, ինչպես և ձեր անձը, հիացնող են։ Միշտ վստահ եք որոշումներ կայացնում, իսկ ձեր համառությունը դիտարկվում է որպես դրական գիծ։
Նայեք ձեր բութ մատին ու իմացեք, թե որ խմբին եք դասվում։ ՄԵկնաբանություններում կիսվեք, արդյոք նկարագրությունը համընկավ ձեր իրական բնակավորթյան հետ թե ոչ։