Artsakh1.am-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, ըստ որի երեկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բողոքի ակցիա է տեղի ունեցել. մի խումբ մարդիկ պահանջում են նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանի հրաժարականը:
Տեսանյութում նկատվում է, որ ոստիկանները կանգնեցնում են ցուցարարների մեքենան, պահանջում ձայնային ազդանշաններ չարձակել։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկում:
Արցախի Հանրապետության ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով երեկ 18:55-ին բերման է ենթարկվել ութ քաղաքացի, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես՝ 3 ժամ անց, ազատ են արձակվել: Հարուցվել է վարչական վարույթ, ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Արցախում սկսվել է նոր ՇԱՐԺՈՒՄ անարդար ընտրությունների և վերարտադրվող ռեժիմի դեմ
Արցախում սկսվել է նոր ՇԱՐԺՈՒՄ անարդար ընտրությունների և վերարտադրվող ռեժիմի դեմ:Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանՀհ Գլխավոր Դատախազություն
Опубликовано Artsakh1.am Четверг, 20 февраля 2020 г.