Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը ամանորյա լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դեռեւս հաատում է Ձմեռ պապին: Ջերմ եւ տաքուկ լուսանկարում հաղորդավարուհին նստած է տոնածառի կողքին: Նա կրում է սեւ կաշվե տաբատ եւ
նույն գույնի շապիկ, որի վրա այս տարվա խորհրդանիշ սեւ նապաստակն է: «Ես երբեք չեմ դադարում երազել… Ես դեռ հավատում եմ Ձմեռ Պապին… Ես հավատում եմ հրաշքներին… Ես դեռ Հավատում եմ… Խաղաղ լինենք, հավատանք,
բարի լինենք միմյանց հանդեպ, սեր տանք, շատ սեր… Բոլոր չարիքները սիրո պակասից են լինում… Սիրո ու խաղաղության 2023 բոլորիս: Ապրեցինք առ… », -հրապարակումը մակագրել է Հրաչուհին: Օրերս հաղորդավարուհին քնքուշ
կերպարում հրապարակում էր արել: «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում Հրաչուհին վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի հետ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Մի սպասիր, մի
շտապեցրու, քոնը քեզ կգա ու կգտնի… Դու ուղղակի ապրիր, սիրուն ապրիր ու շիտակ… Ներսիդ լույսը`վառ, հոգիդ` խաղաղ… Էս կյանքը բարդ չի, մենք ենք բարդացնում…», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր նա։
style.news.am