ԹԵՍՏ: Բացահայտեք, թե Ձեր ինտուիցիան որ մակարդակում է
Աչք 1
Դուք ինտուիտիվ ես սրտային, սիրուն վերաբերող հարցերում։ Սովորաբար դուք գիտեք, թե ինչով կավարտվեն զույգի հարաբերությունները, և արդյո՞ք երջանիկ կլինեն նրանք, ովքեր հիմա միասին են։
Աչք 2
Դուք կարող եք կանխազգացման շնորհ ունենալ, եթե գտնվում եք հանգիստ, խաղաղ վիճակում։Ձեր կանխազգացումը կարող է շոշափել գոյություն ունեցող պահից հեռու գտնվող իրավիճակներ ու գրեթե միշտ ձեզ համար անսպասելի է հայտնվում։
Աչք 3
Դուք ինտուիտիվ եք գործնական և ֆինանսական հարցերում։Դուք կարող եք նախապես զգալ` արժե՞ արդյոք սկսել այս կամ այն գործը, ուր և երբ է ավելի լավ ուղղել ֆինանսական հոսքերը հաջող ելքի համար։
Աչք 4
Դուք ինտուիտիվ եք, եթե զգում եք լուրջ ու հզոր էմոցիոնալ պոռթկում։ Այլ կերպ ասած` եթե դուք շատ գրգռված եք կամ նյարդային, կարող եք ինտուիտիվ հասկանալ, թե երբ ինչ անել հետո, կամ թե ինչ տեղի կունենա շուտով։ Դա լուրջ շնորհ է։Օգտակար կլիներ այդ ունակությունը վերահսկողության տակ պահել ու զարգացնել այն։