«Բարի օր Երեւանի սրտից»․ Արմինկա

Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, այս օրերին Հայաստանում է։ Երգչուհին նաեւ պարբերաբար պատմում է Հայաստանում ժամանացի մասին։ Նոր հրապարակված լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։

Երիտասարդ մայրիկը վարդագույն շապիկ է կրում, որը համադրել է տաբատի հետ։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։ «Բարի օր Երեւանի սրտից»,- հրապարակումը մակագրել է նա։ Ավելի վաղ

հրապարակված լուսանկարում Արմինկան զոլավոր պրինտով տաբատ էր կրում, որը համադրել էր տոպի հետ։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում նորաձեւ պայուսակն ու արեւապաշտպան ակնոցը։ «Միասին ենք կրկին՝ Երեւանս ու ես», — հրապարակումը մեկնաբանել էր նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: