Բարի լпւյս իմ Տեր, Թող шռшվոտս Քեզшնով սկսվի…

Բարի լույս իմ Տեր, Թող առավոտս Քեզանով սկսվի: Բարի լույս Հիսուս. Օրը թող բացվի,արևը’փայլի: Առավոտը այս թող հատուկ լինի, Քո իսկ ստեղծած արարածներին թող այն պարգևի Զուտ խաղաղություն և հանգստություն:

Առավոտը այս թող բացվի հույսով, Ապաշխարու թյան քաղցր արցունքով: Առավոտը այս թող որ սկիզբ լինի Շատ հոգիների վերածնունդի, Թող առավոտը բացվի մեր հոգում ու չանհետանա,Այս առավոտը թող որ մեր հոգում Հասու օր դառնա: Թող որդիները լույս Առավոտի Կանգնեն աներեր, Հավատքով ահա աղոթում եմ Քեզ’առավոտվա Տեր։ Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ»․ այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։

Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: