Բանկոմատից օգտվող ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է իմանան սա

Հարգելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում կարևոր տեղեկություն այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել բանկոմատներից գումար հանելու պրոցեսը։ Ուրեմն՝ պետք է հիշել․ Այսպիսով, բանկոմատից օգտվելիս կատարե՛ք հետևյալ քայլերն ու պահպանե՛ք անվտանգության հետևյալ կանոնները՝

–Ստուգե՛ք՝ արդյոք բանկոմատի կողքին նշվա՞ծ է Ձեր քարտի պատկերանշանը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…): Քարտը տեղադրեք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև, այնուհետև հավաքե՛ք քարտի PIN կոդը, կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել գործողությունները: PIN կոդը մուտքագրելիս զգուշացե՛ք, որ այլ մարդիկ չտեսնեն:

Եթե բանկոմատի ստեղնաշարի վրա չկա պաշտպանական հարմարանք, ապա ինքնե՛րդ ձեռքով ծածկեք ստեղնաշարը, որպեսզի բացառեք զեղծարարների կողմից տեղադրված տեսախցիկներով կամ կողքից հետևողների պատճառով գումար կորցնելու վտանգը: 3 անգամ PIN կոդը սխալ հավաքելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն չվերադարձնել: Այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր բանկին կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: