Արփի Գաբրիելյանը հրապարակել է որդու նոր լուսանկարը

Երգչուհի Արփի Գաբրիելյանը հրապարակել է որդու լուսանկարն ու ջերմ մակագրել այն։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արփիի եւ երգիի Միհրան Ծառուկյանի որդին պատկերված է նկարելիս։ Ծնողները փոքրիկին տվել են Ռոբերտ անունը։ «Իմ փոքրիկ արքայազն»,- մեկնաբանություններում գրել է Արփին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին սեւ սպորտային հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ «Տեր, շնորհակալ եմ Քեզ ամեն րոպե…»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: