Starnews.am-ը գրում է. 90-ականների ամենահայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում:
Մութ ու ցուրտ տարիների ամենասեքսուալ երգչուհիներից մեկը խոստովանում է, որ ԱՄՆ-ում նրա համար շատ դժվար է եղել, ստիպված է եղել աման լվանալ, մատուցող աշխատել, գանձապահ լինել:
Արփինեն հարցազրույցում նշել է, որ ստիպված է եղել անցնել ինքն իր վրայով, չնայած դրան՝ միշտ կարծել է, որ ավելի լավ է մատուցող աշխատել, քան իր երեխան սոված մնա:
Երգչուհին նաև խոստովանել է, որ իր համար հոգեբանորեն բարդ էր, որ խանութում աշխատելիս նրան այդ կարգավիճակում տեսել է դերասանուհի Մերի Մակարյանը:
Չնայած այս ամենին՝ Արփինեն պնդում է, որ հպարտ է, որ կարողացել է այդ աշխատանքները կատարել և պարզ ճակատով մնալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: