Արցախյան 44-օրյա պա տերազմի հերոս Գառնիկ Անտոնյանը 21-ամյակը նշեց երկնքում

Գառնիկ Անտոնյանը ծնվել է 2000 թ. Երևանում: Զո րակոչվել է 2019 թ., թշ նամու դեմ կռ վել Մարտունիում, Ջրականում, Վարանդայում, Հադրութում, ղեկավարել է Մարտունի 3-ի լեգենդար 3-րդ վաշտի մար տական գործողությունները: Նա ընկել է հանուն հայրենիքի նոյեմբերի 1-ին ավիացիոն հա րվածից: Հետմ ահու պարգևատրվել է «Մшրտական ծառայության» և «Արիության»

մեդալներով: Գառնիկը բազմակողմանի էր զարգացած, սիրում էր սպորտը, բազմաշնորհ էր, ընկերասեր, նա վստահաբար դառնալու էր լավագույն քաղաքացիներից մեկը, որ պիտի արարեր, ստեղծեր, բայց նա նաև այն անհատն էր, որի հոգում ամեն ինչից վեր հայրենիքն էր, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում, ուստի առանց վարանելու որոշեց, որ պիտի հերոսանա ու իր

կյանքը տա հանուն հայրենիքի: Գառնիկը զ ոհվեց՝ հեռու, մոտիկ հարազատներին, ընկերներին ու պարզապես բոլորին թողնելով հույս, որ իր լույսով մեր երկիրը ոտքի կկանգնի, կուժեղանա ու կհզորանա: Ծննդյան իր 21-ամյակը Գառնիկը տոնեց երկնքում, իսկ երկրի վրա ապրող հարազատներն ու ընկերները հավաքվեցին նրա շնորհիվ ու նրա համար:

Այդ օրը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում ստանալով օրհնություն՝ նրանք մոմավառությամբ քայլերթով հասան, այնտեղ, որտեղ ննջում է Գառնիկը, ապա գնացին հերոսի բակ, որտեղ տեղի ունեցավ ցայտաղբյուրի բացման արարողություն, որը, ինչպես նշեց Գառնիկի հայրը, նվիրված է մերօրյա բոլոր հերոսներին:

«Մենք ցանկացանք ցայտաղբյուր կառուցել՝ մտքում ունենալով վերապրումի գաղափարը: Մեր հերոս տղաների ուժով, հոգով ու գաղափարով մեր ազգը պիտի շարունակի ապրել, արարել եւ զարգանալ: Նրանք ընկան, որպեսզի մենք ապրենք՝ ունենալով հզոր հայրենիք ունենալով, դառնալով ազգ-բանակ ու առաջնորդվելով «ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքով»,-ասաց Գառնիկի հայրը՝ Արմեն Անտոնյանը:

Ի նշան խաղաղության՝ ներկաները աղավնիներ բաց թողեցինք երկինք։ Հերոսի տան բակում խոսք ասաց նաև զինկոմիսարը՝ խոնարհվելով բոլոր այն մայրերի առաջ, ովքեր առյուծածին որդիներ են բերել. «Որդիներ, որոնց шրյան գնով հայրենիք ենք պահել:

Հողը, որի վրա հայ զինվпրի արյուն է թшփվել, չի կարող թշնшմունը լինել»: Համար 136 միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Դավթյանն էլ, որտեղ սովորել է Գառնիկ Անտոնյանը, նշեց, որ Գառնիկն առանձնանում էր իր մարդ տեսակով, համեստությամբ եւ բարության յուրահատուկ կերպարով. «Գառնիկը վեհ արժեքների, ազգային ու հայրենական գաղափարների կրող էր»:

Գառնիկին ճանաչողները, հեռու ու մոտիկ ընկերները վստահեցնում են, որ նա այնտեղ՝ երկնքում, շարունակելու է իր հաղթարշավը, իր օրինակով ու կերպարով ծառայելու է հայրենիքին, արդեն երկնքից շարունակելու է ժպտալ ու ժպիտ պարգևել։

Понравилась статья? Поделиться с друзьями: