Հայկական բանակի ու կամավորների շարքերում իրենց ուրույն տեղն ու նշանակությունն ունեն հայուհիները, որոնք մեծ նվիրվածությամբ ոչ միայն վարպետանում են ինքնապաշտպանության արվեստում,
այլ նաև հայրենիքն իրենց հնարավորությունների սահմանում պաշտպանելու խնդիր են լուծում։ Նկատենք, որ զինվորական գործում շատ հայուհիների վարպետության, ճկունության և նրանց ունեցած կարևոր դերի մասին
շատերն են խոսում, որոնք տեղյակ են, թե ինչ են կատարել ու կատարում հայուհիները զինծառայողի կարգավիճակում։ Լրագրող, Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանը կնոջը՝ Լիանա Խաչատրյանին
զինվորական արվեստին տիրապետելու և վարժվելու համար բանակ է ճանապարհել։ Նա լուսանկարներ է տեղադրել ու պատմել իր ապրումների, արտասովոր զգացողությունների մասին։ Գարեգին Խումարյանը գրել է․
«Պստիկ մաման գնաց բանակ (մի օրով, բայց դե…) Արտասովոր զգացողություններ ե՞ք փնտրում։ Գնացեք ձեր կնոջը «զբոռնի պունկտից» բանակ ճանապարհելու»։ Գարեգինի հետևորդները նկատել են, որ Լիանային շատ է սազում զինվորականի կերպարը։