Արտաշ Ասատրյանը կնոջ հետ նոր լուսանկար է հրապարակել

Օրերս StarNews-ը հրապարակում էր արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի անձնականի վերաբերյալ: Բանն այն էր, որ եղբայրների հաշտությունից հետո Արտաշը որդու հետ մեկնել էր ԱՄՆ և չէր վերադարձել

իր ընտանիքի մյուս անդամների մոտ: Նա հրապարակումներ էր անում, որտեղ իր եղբոր ընտանիքն էր, սակայն որևէ լուր չէր հայտնում իր անձնականի և կնոջ մասին: Սա տպավորություն էր ստեղծել, որ

երգչի անձնականում ամեն բան հարթ չէ, և միգուցե նա ամուսնալուծվել է: Մեր այս հրապարակումից հետո Արտաշը հերքում է լուրը` հրապարակելով վալենտինյան արխիվային լուսանկար իր սիրելի կնոջ հետ:

Այսպիսով նա սիրո տոնի առթիվ շնորհավորել է իր կնոջը`Աննային և հերքել այն բոլոր խոսակցությունները, որ կան իր անձնականի վերաբերյալ:

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: