Արտակ Քամալյանը ԵՏՀ-ում նոր պաշտոն կստանձնի

Արտակ Քամալյանը փետրվարի 1-ից կստանձնի ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարար) պաշտոնը: Այս մասին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից։

«Դեկտեմբերի 20-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների որոշմամբ հաստատվել  է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որով Արտակ Քամալյանը նշանակվել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար։

Նա իր պաշտոնը կստանձնի փետրվաի 1-ից»,-հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ սրանով է պայմանավորված նրա ազատումը նախարարի տեղակալի պաշտոնից։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: