Երգչուհի Արմինկան հերթական անգամ չի վարանում իր միկրոբլոգի էջում նորովի հրապարակումներով ներկայանալ։ Այս դեպքում նա ընտանեկան ջերմ նկար է հրապարակավ ներկայացրել իր հետևորդների ուշադրությանը։ Ինստագրամի իր էջում տեղադրած
նկարում երգչուհին պատկերված է քույրիկի հետ։ Երգչուհին որոշել է այս անգամ հրապարակել իրենց ջերմ գրկախառնված նոր լուսանկարը, որն ասես առավել քան շատ է սկսել հետաքրքրել նաև նրա հավատարիմ հետևորդներին։ «Ամենալավ նախաճաշն, երբ
միասին ենք»,- հրապարակումն մակագրել է վերջին տարիներին ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած երգչուհին։ Ըստ սոցիալական ցանցում արված մեկնաբանումների՝ լուսանկարը կատարվել է Լաս Վեգասից։ Նշենք, որ երգչուհին իր որդու
հետ է նաև էնտեղ բնակվում, ում հետ միասին ևս շատ հաճախ հրապարակումներ է կատարում։ Այս օրերին ևս նրանք միասին գտնվում են հանգստի մեջ և երգչուհին ասես չի դադարում իր գեղեցիկ պահերով կիսվել նաև հետևորդների հետ, որոնք էլ
նույնպես ամենից ջերմ խոսքերն են մշտապես նշում երգչուհու լուսանկարներին կից՝ մեկնաբանություններ դաշտում։ Հիշեցնենք, որ Արմինկան մինչ այժմ շարունակում է այն արտիստներից մնալ, ով մշտապես նոր ասելիք ունի։