Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փաշինյանի Բրյուսելյան զբոսանքի վերջին հանգրվանը հանդիպումն էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
2 կողմերի պաշտոնական հաղորդագրությունների համեմատական վերլուծությունը հատկանշական երանգներ է ի ցույց դնում։
Հայկական կողմի տեքստում նախընտրություն է տրվել ներքին օրակարգի վերաբերյալ զեղումներին, որոնցից այնուհանդերձ պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր աջակցությունը չի հայտնել սահմանադրական հանրաքվեին, այլ սահմանափակվել է «ռեֆորմներ», «կոռուպցիայի դեմ պայքարի», «դատաիրավական» ոլորտներով։
Եվրոպական կողմը, իր հերթին նախընտրություն է տվել Արցախյան հակամարտության կարգավորման թեմային, վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչի վերաբերյալ հիշատակում հայկական տարբերակում չկա։ Իր հերթին կառավարության տարբերակում խոսք է գնում Վիզաների ազատականացման հարցի մասին, որի շուրջ եվրոպական կողմը լուռ է։
Մի խոսքով, վերջնականապես պարզ դարձավ, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» նպատակով, սակայն դա եվրոպացիներին համար բավարար չէր։