Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, Politik.am-ին հայտնել են ԱԱԾ-ից։

«Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել», — ասվում է ԱԱԾ պատասխանում։

Politik.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից նաև տեղեկացրել են, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին։

Ավելի վաղ Հրաչյա Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: