Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու եւ դստեր հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված տոնական կադրում երիտասարդ մայրիկը գրկել է փոքրիկ Նունեին։ Ընտանիքի անդամները միանման հանդերձանքով են։
«Տոները` խոհարարի ու խաղավարի, մաքրուհու ու ուսուցչուհու համատեղման, հայ մամայի բազմաֆունկցիոնալության հերթական դրսևորման օրերն են», — հրապարակումը մակագրել է Արեւիկը։