Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, թե արդյոք սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ:
«Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս
կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում: Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում,
դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել և կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար: Այդ նպատակով ուսումնական հաստատություններ մուտք գործող
բոլոր երեխաները, մանկավարժները և այլ աշխատակիցները ջերմաչափվում են: Ջերմության և հիվանդության այլ ախտանիշների առկայության դեպքում արգելվում է նրանց մուտքը դպրոց»,-ասվում է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում։