Արային բանակ ճանապարհելուց չգիտեի՝ ինչ անել, որ ինձ թեթև զգայի, որոշեցի ծանոթացնել զորամասի ղեկավար կազմի հետ…Նանար Պողոսյան

Նանար Պողոսյանը գրում է. Նրան բանակ ճանապարհելուց չգիտեի՝ ինչ անել, որ գոնե մի փոքր ինձ թեթև զգայի, որոշեցի ծանոթացնել զորամասի ղեկավար կազմի հետ: Մտանք աշխատասենյակ, մեզ շատ լավ դիմավորեցին, իսկ Արան մի տեսակ անհանգստանում էր, մտածում էի. դե բնական է ղեկավարի մոտ լարվելը: Նստեցինք, մինչ փորձում էի պատմել Արայի մասին, որ նա 18-ը նոր է

լրացել ու իր կամքով եկել է Արցախ ծառայելու հայրենիքին ու որ իր հայրը… Արան ընդհատեց. -Ախր, ես ասել էի, որ իմ համար ոչ մեկին չասեք: Ու հենց բրիգադի հրամանատարի մոտ, մնացի շո կում, չգիտեի ինչ պատասխանեի, ցավ ու հպարտություն իրար էին խառնվել. -Ախր, Արա ջան, մենք քո առաջ… -Իմ հայրն ամիսներ առաջ էստեղա զ ոհվել, ուստի խնդրում եմ ոչ մեկին ոչինչ մի ասեք, իմ պարտքն է հորս պես Արցախին ծառայելը:

Անցել է 10 ամիս, այսօր նորից. -Արա ջան, 10 ամիս անցավ, ախր քեզ մի հարց չեղա՞վ: -Նան ջան, շատ շնորհակալ եմ, ամեն ինչ լավա: Իսկ Արան 44-օրյա պատերազմում անմա հացած Արտյուշա Արզումանյանի զավակն է: Այո, ու միայն խիզախ հրամանատարի տղան կարող է հորը կորցնելուց ամիսներ հետո գալ Արցախ ու հոր պես ծառայել հայրենիքին:

Հ.Գ. Արայի ականջից հեռու, )) զորամասում համադասարանցի ունեմ, նրան նախապես ասել էի, որ պիտի գնամ Արային տեսակցության, երբ մտա զրուցեցինք մի քիչ մինչ Արան գար, համադասարանցիս թե Նանար էստեղ սաղ ճանաչում ու հարգում են էդ տղուն, գիտեմ, որ հայրը զո հվել է այս պատերազմում, բայց դրա հետ չի կապված միայն, շատ լավ անուն ձեռք բերած տղա է: Երանի հայրդ, ողջ լիներ ու տեսներ էս ամենը Արա ջան:

Понравилась статья? Поделиться с друзьями: