Արամ, գիտե՞ս՝ փոքրացել է մեր շրջապատը, մնացել են մենակ ամենահավատարիմները։ Տեսնես գիտե՞ն, որ… 

Patum.am-ը գրում է. Զրույց Արամիս հետ. Գիտես Արամ ջան, մեր տանը ոչ մի բան չի փոխվել։ Մենակ մեզ համար երբեմնի գեղեցիկ և հարմարավետ տան պատերն են սառը և անշուք դարձել։ Ամեն ինչ նույնն է ու անփոփոխ։ Մենակ հյուրասենյակի անկյունն է ավելացել։

Հերոս Արամի անկյունը։ Ինձ Հերոս պետք չէր։ Ինձ իմ բարի, շիտակ, ընկերասեր և Մարդ տեսակի Արամն էր պետք։ Արամս դու պիտի ապրեիր հանուն քեզ , հանուն մեզ։ Արամ ջան դու ընտրեցիր հայրենիքը և ընկերներիդ։ Արամ, գիտես? փոքրացել է մեր շրջապատը, մնացել են միայն ամենահավատարիմները։

Տեսնես գիտեն?, որ վայելում են կյանքը քո թափած ար յան և իմ ար ցունքներով շաղ աղված հողի վրա։ Արամս’մեր տան սյուն, մեր հավատ և հույս…… Գիտես Արամ, որքան դժ վար է ապրել առանց քո հոտի, քո շնչի, առանց քո վարակիչ ծիծաղի։ Իմ Արամ’ երանի այս ամեն ինչը երազ լիներ։ Ռուզաննա Մուրադյան

Понравилась статья? Поделиться с друзьями: