Արամ Ասատրյանի թոռը`Արամը հայր կդառնա

Նախորդ տարեվերջին համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արամ Ասատրյանի թոռան՝կրտսեր Արամի հարսանյաց հանդեսն էր։ Երիտասարդների ընտանիքները շքեղ երեկո էին կազմակերպել իրենց երեխաների համար։

StarNews.am-ը մանրակրկտորեն ներկայացրել էր օվկիանոսից այն կողմ տեղի ունեցած շքեղ հարսանիքի կադրերը: Այսօր StarNews.am-ը բացառիկ նորությամբ է հանդես գալիս: Տիգրան Ասատրյանի որդին`Արամ Ասատրյանը

շուտով հայր կդառնա: Տիգրանի կինը ամուսնուն որդի է պարգևելու, ում որոշել են անվանակոչել ի պատիվ պապիկի`Տիգրան: Ի դեպ`անվան ընտրությունը երկընտրանք չի ունեցել, հենց սկզբից զույգը որոշել է Տիգրանի

անունով անվանակոչել փոքրիկին: Ամռան վերջին արդեն իսկ կծնվի ընտանիքի զավակը, որի ծնունդին բոլորն են անհամբեր սպասում: Հավելենք, որ օրեր առաջ Տիգրան Ասատրյանի ծննդյան տարեդարձն էր: Տիգրանը կնոջ և

ընկերների հետ մեկնել էր Մայամի և շքեղ օր անցկացրել: Հենց այստեղ էլ Արամ Ասատրյանի հայրիկին շնորհավորելիս ևս ակնարկել էր, որ շուտով կծնվի իրենց որդին`Տիգրանը. նա իր հայրիկին դիմել էր`ասելով. «Ավագ Տիգրան»:

Понравилась статья? Поделиться с друзьями: