StarNews-ը բազմիցս անդրադարձել է երգիչ Արամ Ասատրյանին և նրա զավակներին: Նա և կինն ունեն 3 որդի և մեկ դուստր:Որդիներից Սեդրակը տարիներ առաջ մահացել է, Արտաշը և Տիգրանը այս պահին գտնվում են Ամերիկայում և այնտեղ
ծավալում են իրենց գործունեությունը: Երեկ խոսեցինք նրանց քրոջ`Զվարթի մասին և բացառիկ մանրամասներ հայտնեցինք, որ Զվարթը շփում չունի եղբայրների հետ: Մենք հետևել էինք Զվարթի ինստագրամյան էջին և նկատել, որ ոչ Տիգրանը, և ոչ Արտաշը
չեն հետևում իրենց քույրիկի սոցիալական ցանցի էջին: Զվարթին հետևում են միայն Տիգրանի որդիներն ու Սեդրակի որդին` Արամը: Արամ Ասատրյանի դստեր ամուսինը`ԱՄՆ-ում հայտնի շոումեն Գրիշա Սանդալյանն անդրադարձել է StarNews-ի հրապարակմանը: «Արամ Ասատրյանի դուստրը ապրում է
ռեալ հագեցաց կյանքով։ Ունի լավ ընտանիք և լավ կամեցող մարդիկ ։ Մնացածը ուղղակի պաթոս է լրատվության համար ։ Հերիք է մեզ հոշոտեք ձեր ձանձրալի ու անբովանդակ հոդվածներով ։ Փառք Աստծո մեզ՝ մեր երջանկության համար սենսյացյաներ պետք չեն ։ Ապրեք ձեր կյանքով…»,- նշել է նա: