Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում
բախվել են Toyota CRH և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինն օգնության են հասել Toyota CRH-ի վարորդը և օպերատիվորեն
ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Քիչ անց «Մեծամոր» բժշկական կենտրոն բժշկական
հետազոտման նպատակով դիմել է Toyota-ի վարորդը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ
դարձել է վթարի պատճառ։ Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդը սիրված ու ճանաչված դերասան ու հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն է։