նախագծի շրջանակում հյուրընկալել ենք հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանին: Ավետն անկեղծացել է իր կյանքի պատմության, 2008 թվականին ունեցած հոգեբանական խնդիրների մասին, որի ժամանակ նույնիսկ իր ընկերներից ու գործընկերներից շատերը քննարկում էին, որ գժվել է:
Այդ շրջանում շատ էին խոսակցությունները, որ Ավետը հայտնվել է հոգեբուժարանում: Ավետն անկեղծացել է նաև հոր պակասի, նրա մահվան հանգամանքների մասին և պատմել, որ նա էքստարսենսի հմտություններ ուներ, որը ժառանգել է նաև ինքը:
«Հայրս կարողանում էր իր սիրտը կանգնեցնել, շտապ օգնությունը մահ էր գրանցում, հետո նա իրեն հետ էր բերում: Երբ մահացավ, երկար ժամանակ սպասում էի, որ դա էլ խաղ է»,- անկեղծացել է հաղորդավարը, որի կյանքում դա եղել է ամենամեծ տրավման: