Ինչպես հայտնի է, Արտակ Թովմասյանի քույրը վերջերս նշել է ծննդյան տարեդարձը։ Քանի որ Արտակ Թովմասյանը Դվին հանրահայտ ռեստորանային համալրիր սեփականատերն է, նրա տարեդարձը ևս այնտեղ է կազմակերպվել։ Ծննդյան արարողության ժամանակ հոբելյարի
որդին անակնկալ ու ինքնատիպ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Իռային, որը հուզվել է սիրելիի այդ քայլից։ Ծննդյան օրը ելույթով հանդես է եկել Վալերի Միլաձեն, որը նույնպես շնորհավորել է երիտասարդներին։ Ծննդյան արարողությունը
վարել է Ավետ Բարսեղյանը։ Հենց նա է մեկնաբանել ամուսնության արարողությունը՝ նաև արձագանքելով տեղի ունեցողին հուզառատ արտահայտություններով։ Ավետը նախ ներկայացրել է անօդաչու սարքով երիտասարդներին մոտեցող փաթեթը, որը, ինչպես պարզվել է, մատանի է եղել։
Ներկաները սկսել են ծափահարել՝ արտահայտելով իրենց ուրախությունը, իսկ Իռան չի կարողացել զսպել իր հուզմունքը։ Արտակ Թովմասյանի քրոջ տղայի ամուսնության առաջարկության գեղեցիկ դրվագը և այլ մանրամասներ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։