ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նիստը հետաձգելը մարտավարություն է։ Անհամաձայնություն չի եղել, կհրավիրվի խորհրդի նիստը, կորոշվի նոր արտահերթի մասին որոշումը։ Անդրադառնալով Էդմոն Մարությանի հայտարարութուններին՝ Սիմոնյանն ասել է․
«Հրայր Թովմասյանի հետ է խոսում տեսախցիկների միջոցով: Ավելի հանդարտ, պարոն Մարուքյան, Հրայր Թովմասյանը մնացած ձևերով էլ է ձեզ լսում: Քաղաքական կլասիկ գործիչները այդքան չեն շտապում, հարցազրույցներ շռայլում, խոսում սահմանադրական կարգի տապալման մասին եւ այլն: Եթե կարիք լինի, շարունակությունն ԱԺ ամբիոնից կասեմ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Էդմոն Մարուքյանն ասել էր, որ իշխող ուժը 2 օրում խորհրդի 3 նիստ են անում, իշխանությունն այս գործընթացով ինքն իր ոտքին է կրակում: