Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքին և զոհերին:
«Անտանելի էր էս օրը… բոթերի անվերջանալի երթը, բայց սարսափելին այն է, որ «այս օրն» արդեն անվերջանալի 5 տարի է ու հույս չկա, թե ողբերի էս փակ շրջանից էլ երբևէ դուրս կգանք:
Կարևորը մարդակեր դևերը երջանիկ են, պարգևավճար-բիզնես՝ տեղում ու վերջում էլի… Թումանյանի քառյակը հիշեցի… Աստված պահի քեզ որդի, ո՞նց էր համը իմ ձագի․ Անմեղ զոհերի երկիր»: