Արաքսյա Մելիքյանը, իրենց ընտանեկան լուսանկարներից մեկը տեղադրելով, շնորհավորել է տղային՝ Գուրգեն Զաքարյանի ծննդյան տասնհինգամյա տարեդարձի առիթով։ Արաքսյան գրել է այսպես․ «15 ամյա Գուգ։ Շնորհավոր տարեդարձդ կարգին տղա»։ Նշենք, որ Գուրգենը Անդրանիկի ու
Արաքսյայի առաջնեկն է։ Նրան անվանակոչել են Անդրանիկի հայրիկի պատվին։ Գուրգենը հասցրել է նկարահանվել տարատեսակ նախագծերում՝ ձեռք բերելով արտիստական փորձառություն։ Արաքսյան հաճախ է խոսում իր երեխաների մասին՝ պատմելով նրանց ասածների և արածների մասին։
Արաքսյայի պատմածներից կարելի է եզրակացնել, որ Գուրգենը բավականին խելացի ու սրամիտ տղա է։ Արաքսյայի և Անդրանիկի գործընկեր, նույնպես տաղանդավոր դերասանուհի Հասմիկ Ասլանյանը, միանալով Արաքսյայի շնորհավորանքին և շնորհավորելով գործընկերների առաջնեկի
տարեդարձը, հավելել է․ «Աստված իմ, 15 տարեկա՞ն, կարծես երեկ էր, որ գրկած բերում էիք նկարահանման։ Շնորհավոր տարեդարձդ հրեշտակի աչքերով տղա։Թող կատարվի քո բոլոր երազանքներն ու ցանկությունները»,- իր շնորհավորական մեկնաբանությունը եզրափակել է Հասմիկ Ասլանյանը։