Աստղիկ եւ Նարբե Պողոսյանների ընտանիքն Ամանորի առթիվ երկու ֆոտոշարք է իրականացրել, որոնք էլ տրամադրել են BRAVO.am-ին:
Աստղիկը խոստովանել է, որ մեծ հաճույք է ստանում ամուսնու եւ երեխաների հետ նկարահանումների ընթացքից ու հետո էլ վայելում է արդյունքը:
«Հիշողություններ են, որ կմնան ամբողջ կյանքում: Հատկապես Շուշին շատ է սիրում լուսանկարվել»,- պատմել է նա:
Աստղիկը նշել է, որ որոշել էին տոնական օրերն անցկացնել Վրաստանում, բայց Արցախում իրավիճակը նրանց մտափոխեց. «Այդպես արդար չէր լինի, մնացինք տանը: Բոլորին հարցրել էի, թե ինչ են ուզում լինի տոնական սեղանին:
Տղաս շատ է սիրում, որ ես եմ ուտելիքներ պատրաստում: Միասին դիմավորեցինք Նոր տարին, խաղեր խաղացինք, ջերմ հուշեր ստեղծեցինք: Հուսամ՝ հաջորդ տարի ավելի ուրախ տրամադրությամբ կդիմավորենք»:
Զույգի բալիկները Ձմեռ պապից շուն են ուզել: Նրանց ընտանիքը համալրվել է նոր անդամով, որին անվանել են Ռուդոլֆ: