ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28

**Խոյ**.

Առավել հարմար ժամանակ է այսօր ընթացիկ հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար: Կարող եք հանդես գալ առաջարկություններում: Դրական արձագանք անպայման կլինի: Օրը հարմար է նաեւ բարեկամական կապերն ամրապնդելու համար:

**Ցուլ**.

Լուրջ շրջադարձեր գործերում այսօր չեն լինի եւ օրը կընթանա իր սովորական հունով: Հաջող կդասավորվեն գործնական հանդիպումներն ու բանակցություն ները: Շատ ժամանակ հատկացրեք այն մարդկանց, որոնց հետ հաճելի է զրուցելը:

**Երկվորյակ**.

Եթե ցանկանաք, ապա սարեր շուռ կտաք: Սակայն մինչ ինչ որ բան անելը, ավելի լավ է ամեն բան ծանրութեթեւ անել: Ականջալուր եղեք ներքին ձայնին, այն ձեզ այսօր ճիշտ ուղու վրա կդնի միշտ:

**Խեցգետին**.

Հաջողությունը կուղեկցի ձեզ անխտիր բոլոր ձեռնարկներում: Օրը նաեւ ձեզ հանգստության եւ ապահովության զգացում կհաղորդի: Հարմար ժամանակ է սիր ային հարաբերություններ սկսելու համար:

**Առյուծ**.

Պատրաստ եղեք դժվարություններին դիմադրելուն: Եթե այսօր խնդիրներ ծագեն, դրանք կշարունակվեն դեռ երկար ժամանակ, անընդհատ բարդանալով: Զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ մոտ լավ են ստացվում: Երեկոն անցկացրեք միայնության մեջ, օրն ամփոփելով:

**Կույս**.

Բարձր է կենսական ներուժը, և դուք հոգնածություն չեք զգում: Բարենպաստ օր է նաև մտերիմների հետ շփումների համար: Դուք պատրաստ եք ցանկացած փոխզիջման գնալ, ինչը չի կարող չգնահատվել շրջապատի կողմից: Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար, սակայն մինչ տարեմուտ ամեն սկսած գործ պետք է ավարտին հասցնել, որովհետեւ նոր տարում ձեզ նոր գործեր են սպասում:

**Կշեռք**.

Այսօր ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում, դրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետ աքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի կողմից ձեզ հասկանալը:

**Կարիճ**.

Խնդիրներ կարող են ծագել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում՝ հենց որ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում, դուք ձեր ափերից դուրս եք գալիս, չմտածելով շրջապատի զգացմունքների մասին: Ֆինանսական գործերը զգուշավորություն են պահանջում՝ չարժե ռիսկի գնալ ոչ’ սե փական, ոչ էլ՝ ուրիշների փողերով: Դուք ձեզ կարող եք թույլ տալ միայն փոքր ձեռքբերումներ, իսկ խոշոր գնումները ավելի լավ է հետաձգել:

**Աղեղնավոր**.

Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անց նել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա:Երեկոյան դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ:

**Այծեղջյուր**.

Այսօր դուք կարողանում եք բոլոր խնդիրները հարթել եւ դեռ հասցնում եք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Սա շատ բարենպաստ օր է հարաբեր ություններ հարթելու և կոնֆլիկտներ կարգավորելու համար: Բարենպաստ օր է աշխարհիկ միջոցառումներ այցելելու համար, որտեղ դուք կկարողանաք հետա քրքիր ծանոթություններ հաստատել:

**Ջրհոս**.

Այսօր ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:

**Ձկներ**.

Օրը առավել հարմար է պրոֆեսիոնալ ոլորտին վերաբերող սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու, ինչպես նաև շփման շրջանակները ընդլայնելու հա մար: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում աշխատակիցներից կամ գործընկերներից մեկով հրապուրվելու հեռանկարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: