Աստղագուշակ՝ դեկտեմբերի 18-ի

Խոյ: Խուսափեք գործընկերների հետ վիճաբանություններից: Աշխատեք ստվերում մնալ, առանձնապես աչքի չընկնել, վեճեր չհրահրել: Փոխարենը ընկերների շրջապատում կարող եք դրսևորել ձեր բոլոր հմտությունները: Կգրավենք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք: Մտերիմ մարդու խորհուրդը կօգնի այդ պայքարում հաղթանակ տանել: Առհասարակ այսօր հետևեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խորհուրդներին ու առաջարկներին:

Ցուլ: Ճիշտ կվարվեք, եթե աշխատեք միայն տղամարդկանց հետ, ապավինեք նրանց գործարարական հոտառությանը, այսօր կանայք դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ այն մարդու հետ, ում վաղուց համակրում եք: Ամուսնական զույգերն այսօր կարևոր որոշումներ կկայացնեն: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը:

Երկվորյակներ: Այսօր ապավինեք ձեր ներքին ձայնին, այլ ոչ թե շրջապատի մարդկանց խորհուրդներին:Բոլոր նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են օգնել, այսօր կաջակցեն և կքաջալերեն ձեզ: Սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, և դա ձեր շնորհիվ: Պատրաստ եք լսել և շատ հարցերի շուրջ կիսել նրա տեսակետները: Երկվորյակներն այսօր հնարավորություն կունենան, ընտանիքին վերաբերող, կարևոր որոշում կայացնել:

Խեցգետին: Հնարավոր են որոշակի գումարային մուտքեր, հաջող գործարքներ, կարող եք խոշոր գնումներ կատարել, որոնց համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է գրասանյակային սիրավեպ սկսելու համար: Այն ոչ միայն հաճելի զգացողություններ կպարգևի, այլ նաև կօգնի մասնագիտական ոլորտում:Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ:

Առյուծ: Կստեղծվեն իրավիճակներ, որոնցում ձեզ հրաշալի կդրսևորեք, հաջողության կհասնեք, կգրավեք այն մարդու ուշադրությունը , ում հանդեպ անտարբեր չեք:Ամեն բան լավ կդասավորվի: Որքան շուտ գործի անցնեք, այնքան շատ կլինեն ձեռքբերումները: Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Կույս: Նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, այսօր խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել առողջությանը, ինքնազգացողության վատացման վտանգը մեծ է: Անգամ, եթե նույն հետաքրքրություններն ունեք, միևնույն է վեճերից խուսափել չի հաջողվի: Ֆինանսական կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք:

Կշեռք: Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն հատկապես նրանց մոտ, ովքեր կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են ծրագրել: Զրուցակցի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք, կվայելեք այն մարդկանց սերն ու հարգանքը, ովքեր թանկ են ձեզ համար։

Կարիճ: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ապավինում եք ձեր ներքին ձայնին և այն ձեզ չի հիասթափեցնում: Այսօր սկսած հարաբերությունները լուրջ զարգացում կստանան, հնարավոր է հանգեցնեն ամուսնության: Շատ ծրագրեր կիրականացնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոցով նախկինում չէիք համարձակվի զբաղվել: Ձեր հմայքն անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց։

Աղեղնավոր: Այսօր ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մեծ ուշադրություն և զգուշություն կպահանջվի ղեկավար պաշտոն զբաղեցնող Աղեղնավորներից: Շարքային աշխատողները ևս չպետք է կորցնեն զգոնությունը: Օրվա երկրորդ կեսին սեփական բիզնեսին, կամ անձնական կյանքին վերաբերող նոր մտահաղացումներ կծնվեն: Դրանց իրագործելով՝ դրական փոփոխություններ կնկատեք:

Այծեղջյուր: Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ: Դրանք արդյունավետ կլինեն, սակայն ընթացքում նյարդայնացնող ձգձգումները բացառված չեն: Սիրո խոստովանություն կլսեք այն մարդուց, ում նկատմամբ լիովին անտարբեր եք: Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ համախոհները ֆինանսապես կաջակցեն ձեզ: Ռիսկի դիմել չարժե , բոլոր քայլերը նախապես կշռադատեք:

Ջրհոս: Այսօր ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք: Հնարավոր են ռոմանտիկ ուղևորություններ: Միջավայրի փոփոխությունը դրական կազդի, նոր ծանոթություններ կհաստատեք, կփոխեք ձեր աշխարհայացքը: Խորհուրդ չի տրվում սեթևեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, դա կարող է նյարդայնացնել ձեր սիրելիին: Շատերը կնախանձեն ձեզ, սակայն վնասելու փորձեր չեն անի:

Ձկներ: Նպատակահարմար օր է ղեկավարության հետ շփվելու, ձեր մասնագիտական առաջընթացի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Գործնական առաջարկները մի լավ ծարութեթև արեք, դրանք այնքան էլ շահեկան չեն, որքան թվում են: Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Այսօր առավել խոցելի են նշանի թույլ սեռի ներկայացուցիչները: Հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վնասել ձեզ, դավեր նյութել:

Понравилась статья? Поделиться с друзьями: