Այսպիսով, 2023 թվականին գլխավոր հաջողակները կլինեն Խոյերը։ Տարեսկզբին նրանց շուրջը կպտտվի իրադարձությունների հորձանուտ, որը նրանց սթրեսի մեջ կդնի։ Սակայն որոշ ժամանակ անց աղմուկը կհանդարտվի, և նրանք իրենց ավելի լավ կզգան։
Սրա հետ մեկտեղ նրանք կստանան դրամական պարգև։ Ինչպես նշում է աստղաբանը, գարունը հիանալի շրջան կլինի փող աշխատելու և ծրագրեր իրականացնելու համար։ Խոյերը հնարավորություն կունենան մեծ գնումներ կատարելու։
Գարնանը ֆինանսների մեջ բախտը պայմանավորված է նրանով, որ Յուպիտերը, որը պատասխանատու է բախտի ու երջանկության համար, մինչև մայիս կլինի Խոյ համաստեղությունում։ Միևնույն ժամանակ, տարվա վերջն ավելի հաջող կլինի, քան դրա սկիզբը։