Ասես՝ չեք ամաչո՞ւմ, կասեն՝ ընտանիք ենք պահում. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրառմամբ. «Էս տղեքին, որ ասես՝ «ախպերս, չե՞ք ամաչում, էս ի՞նչ եք անում էս խեղճ կենդանու հետ», կպատասխանեն՝ «ախպերս, ընտանիք ենք պահում»: Քանի տասնյակ տարիներ «ընտանիք ենք պահում»

բառակապակցությունով արդարացրեցինք ամենավերջի ստորությունները, անխելքությունները, ամենաթողությունը, բռնությունը, չարությունն ու խաբեությունը: Ոնց բոլորին (բոլորիս) էդ ճիշտը կերցնելով, ով ինչ ուզեց՝ արեց: Նկարում մի Ձի է, որը, ըստ երևույթին, Գյումրիից էս տղեքին էդ

«կառքով» բերել ա Երևան, ընթացքում ձեռք բերելով խորը և արյունոտ վերքեր, իսկ վերջում արդեն հետևի ոտքերը հրաժարվել են աշխատել և ձին ընկել է գետնին: Վստահ եմ՝ սոված և ծարավ վիճակում»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գյումրու կառապանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Աղբյուրը` Սոս Ջանիբեկյան

Понравилась статья? Поделиться с друзьями: