Հաղորդավար, հումորիստ և դերասան Գարիկ Պապոյանը հրապարակել է հոլովակ ինստագրամյան իր էջում՝ դիմելով օտարերկրյա օգտատերերին և կազմակերպություններին: «Բարի լույս աշխարհ, հուսամ՝ առավոտը բարի է, քանի որ այն կարող է բարի լինել, միայն այն դեպքում,
եթե հարևանդ ձմռան կեսին չի դադարեցնել գազամատակարարումը, ինչպես որ Ադրբեջանն է վերջին երկու օրվա ընթացքում վարվել Արցախի նկատմամբ: Առավոտը կարող է բարի լինել, եթե հարևանդ չի արգելափակել դեպի տուն ճանապարհդ՝ թույլ չտալով երեխային հասցնել հիվանդանոց», —
ասել է Պապոյանը՝ հիշեցնելով, որ ներկայում հարյուր քսան հազար մարդ կանգնած է մարդասիրական աղետի առաջ: Նա դիմել է բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքներն ու երեխաներին. «Ձեզ համար գործ կա՝ կանգնեցրե՛ք Ադրբեջանին»: Տեսանյութը ստորև