Առաջին կադրերը` դերասանուհի Էլեն Ազնավուրյանի հարսանիքից (տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ հունիսի 26-ին դերասանուհի Էլեն Ազնավուրյանի հարսանիքն է: Համացանցում հայտնվել են առաջին կադրերը: Հիշեցնենք, որ տարեմուտին Էլենի ընտրյալը՝ Բորիս Մկրտրյանը, ով աշնանը ռազմաճակատում էր, նրան կեսգիշերին նշանադրության առաջարկություն էր արել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

«Պատերազմի օրերին լինելով սահմանին՝ ցանկությունս մեկն էր՝ Աստծո կամոք ամեն ինչ ավարտվի, եւ նշանադրվեմ ու ամուսնանամ: Երկար-բարակ չեմ մտածել, թե ինչ անել, փոխարենը համոզված էի՝ անել ամեն ինչ Աստծո օրհնությամբ եւ Աստծո տանը:

Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո, քանի որ ծառայության մեջ եմ, խնդրեցի այնպես կազմակերպել, որ այդ ամենը լինի Նոր տարվա գիշերը»,-հարցազրույցներից մեկում նշել էր Էլենը:

Առհասարակ, Էլեն Ազնավուրյանն այն հայտնիներից է, ով չի խուսափում խոսել անձնական կանքի մասին: Հայտնի է, որ Բորիսը մասնագիտությամբ բժիշկ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: